Թուրքիան վերահսկիչի դեր է ստանձնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում. Իգիթյան
19 Նոյեմբերի 2025, 20:35
Անկարան ղեկավարում է հայ-ադրբեջանական գործընթացը և թույլ չի տվել, որ այն կարգավորվի: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է կովկասագետ Կարեն Իգիթյանն՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի այն հայտարարությանը, թե երբ ստորագրվի վերջնական խաղաղության համաձայնագիրը, Թուրքիան պատրաստ կլինի կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:
«Թուրքիան փորձում է իր դերն ուրիշ ձև ներկայացնել։ Սա այն երկիրն է, որն ուղեկցում է Ադրբեջանին, ճանապարհ է ցույց տալիս։ Թուրքիան փորձում է ներկայանալ մի երկիր, որն ուղղակի դաշնակցական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ ու ստիպված է այդ դաշնակցի շահերի հետ ինչ-որ ձև հաշվի նստել»,- նշել է Իգիթյանը:
Նրա խոսքով՝ Անկարան վերահսկիչի դեր է ստանձնել Բաքվի և Երևանի միջև հարաբերություններում:
«Թուրքիան է տարիներ շարունակ թույլ չի տվել, որ հայ-ադրբեջանական բանակցություններն ինչ որ արդյունքի հասնեն, քանի որ Ադրբեջանը երկար ժամանակ շատ ավելի թույլ էր, բանակցություններում շատ բաների համաձայնվել էր, բայց ամեն անգամ, երբ Ադրբեջանի նախագահն այցելում էր Թուրքիա, դրանից հետո նրա մտադրությունը փոխվում էր»,- ընդգծել է կովկասագետը:
Մանրամասները՝ տեսանյութում։