Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է. Փաշինյան

29 Հոկտեմբերի 2026, 13:23

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անկախության հռչակագրի տեքստը հակապետական է համարում: Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:

«Այդ տեքստով հնարավոր չէ ունենալ անկախ պետություն, այդ տեքստը պետություն ունենալու անհնարինության մասին է»,- ասել է Փաշինյանը:

Նա նշել է՝ նոր Սահմանադրության ընդունումը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում և, ընտրությունների արդյունքում բացարձակ մեծամասնություն ստանալով, իրենք պետք է իրականացնեն այդ ծրագիրը: