Վարդան Ղուկասյանի որդուն դիմակավորված ոստիկանները տարել են անհայտ ուղղությամբ
20 Նոյեմբերի 2025, 17:55
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին դիմակավորված ոստիկանները տարել են անհայտ ուղղությամբ։
Վերջինիս հրավիրել են Շիրակի մարզի քննչական բաժին, երբ նա մոտեցել է շենքին՝ փորձելով ներս մտնել, դիմակավորված ոստիկանները շրջափակել են Սպարտակ Ղուկասյանին՝ չթույլատրելով շարժվել, առևանգել են՝ տանելով անհայտ ուղղությամբ: