Եվրասիական երկաթուղիներն անցնում են թվային ռելսերի

20 Նոյեմբերի 2025, 19:10

Քաղաքականություն

ԵՏՀ-ում քննարկել են երկաթուղային տրանսպորտի զարգացման ժամանակակից միտումները։ Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ալեքսանդր Մուրիչևը հայտարարել է ԵԱՏՄ երկրների երկաթուղային համակարգերի սինխրոնացման անհրաժեշտության մասին:

Նրա կարծիքով՝ տրանսպորտային համակարգերի զարգացման ոլորտում առանցքային խնդիրներից են ԵԱՏՄ երկրների ազգային ծրագրերի ներդաշնակեցումը, ինստիտուցիոնալ և տեխնոլոգիական խոչընդոտների վերացումը, մուլտիմոդալ միջանցքների զարգացումը և օպերատորների ու վերահսկող մարմինների միջև տվյալների փոխանակման արագացված թվայնացումը:

Մուրիչևը նաև ընդգծել է, որ կարևորագույն միտումը փոխադրումների փաստաթղթաշրջանառության թվայնացումն է։

Ըստ աղբյուրի՝ 2024 թվականին մի շարք ուղղություններով ԵԱՏՄ երկրների ազգային փոխադրողների միջև էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման մակարդակը գերազանցել է 80-90%-ը։