Հայաստանը պետք է ղեկավարեն երկիրը սիրող և նրա ապագայի մասին մտածող մարդիկ․ «Ժողովուրդն է խոսում»
22 Նոյեմբերի 2025, 11:40
«Ժողովուրդն է խոսում». Alpha News-ի այս նախագծի շրջանակներում հարցախույզ ենք անցկացրել մայրաքաղաք Երևանում և ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների շուրջ։
Հարցախույզի մասնակիցներն իրենց կարծիքն են հայտնել երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Շատերն ընդգծել են, որ իշխանությունների գործողություններն ընկալվում են որպես Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված քայլեր։
«Պառակտումն արդեն տեղի է ունենում, Փաշինյանն իր գործողություններով դեմ է գնում եկեղեցուն։ Դա սխալ է, և մենք աջակցում ենք Սամվել Կարապետյանին և Հայ Առաքելական եկեղեցուն»,- ասել է մասնակիցներից մեկը։
Հնչել է նաև իշխանությանն ուղղված կտրում քննադատություն. «Դա ժողովրդավարական պետության բոլոր սկզբունքների աղաղակող խախտում է։ Ոչ միայն Հայաստանն, այլև ողջ աշխարհը պետք է դրան արձագանքի»։
Հարցախույզի մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել Թուրքիայի հետ հարաբերությունների թեմային։
«Եթե դարեր շարունակ թուրքերը մեր թշնամիներն են եղել, ինչպե՞ս կարելի է հիմա նրանց հետ բարեկամանալ»,- նշել է հարցվածներից մեկը։
Միևնույն ժամանակ հարցվածները խոսել են Հայաստանի ապագայի և երկրի ղեկավարությանը ներկայացվող պահանջների մասին։
«Հայաստանը պետք է ղեկավարեն երկիրը սիրող և նրա ապագայի մասին մտածող հայերը»,- նշել է քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի էլ հավելել է․ «Երկրի ղեկավարը պետք է հայրենասեր լինի, զարգացնի արտադրությունը և ապահովի նորմալ կրթություն»։
Մանրամասները՝ տեսանյութում։