Ռոման Քալաշյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է թուրք քիքբռնցքամարտիկին

24 Նոյեմբերի 2025, 21:48

Սպորտ

Հայ մարզիկ Ռոման Քալաշյանը տեխնիկական նոկաուտով առաջին ռաունդում հաղթել է թուրք քիքբռնցքամարտիկ Յուսուֆ Կարակուցին՝ Վրաստանում կայացած GFL 6 մրցաշարի շրջանակներում։

Ռոմանը դեկտեմբերի 30-ին մենամարտ կանցկացնի Սուլեյման Մահմադովի դեմ՝ Հայաստանում կայանալիք Hype FC-ի առաջին բռունցքային մրցաշարում։