Քահանաները դատապարտում են Տեր Երվանդ քահանա Բաբայանի արարքը
25 Նոյեմբերի 2025, 13:46
Մի քանի հոգևորականներ քննադատել են Տեր Երվանդ քահանա Բաբայանին, որը նոյեմբերի 23-ին Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում Սուրբ Պատարագի ընթացքում միտումնավոր չի հնչեցրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը:
«Մայր Աթոռի հանդեպ հավատարմությունը, սերն ու նվիրվածությունը հոգևորականի համար անխախտ ուխտ պիտի լինեն, եկեղեցու կանոնական, աստվածաբանական, դավանաբանական հարցերի ոտնահարումը` դատապարտելի», — գրել է Մխչյան գյուղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վանահայր Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը:
Քննադատություններին միացել են Բյուրավանի եկեղեցու հոգևոր հովիվ Տիրան Նահապետյանը, Մրգավանի հոգևոր հովիվ Միքայել Նուրիջանյանը, Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Արծրուն Միքայելյանը, Դաշտավանի եկեղեցու հոգևոր հովիվ Աբրահամ Մարտիրոսյանը և Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը: