Քանի մարդ է ՀՀ-ում ստացել ժամանակավոր կացության և մշտական բնակության կարգավիճակ
25 Նոյեմբերի 2025, 16:10
Հայաստանում 2025 թվականի առաջին կիսամյակում ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել 1․815 մարդ, իսկ մշտական բնակության կարգավիճակ՝ 1․775 մարդ։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ կացության կարգավիճակ ստացածների թվում առաջատար են Ռուսաստանի քաղաքացիները (474 մարդ), նրանց հետևել են Հնդկաստանի (466 մարդ) և Իրանի (293 մարդ) քաղաքացիները:
Մշտական բնակության կարգավիճակ ստանալու համար առաջատար է ՌԴ-ն (970 մարդ), երկրորդ տեղում Վրաստանը (173 մարդ), երրորդում՝ Սիրիայի քաղաքացիները (117 մարդ):
