ՀՀ ՀՆԱ-ն հունվար-սեպտեմբերին աճել է 6,0%-ով․ ԵԱԶԲ
25 Նոյեմբերի 2025, 16:50
Եվրասիական զարգացման բանկի տվյալներով՝ Հայաստանի ՀՆԱ-ն 2025 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 6%-ով։ ԵԱԶԲ-ն տվյալները ներկայացրել է տելեգրամյան իր ալիքում։
Այդ աճին ամենաշատը նպաստել են ֆինանսական գործունեությունը, տեղեկատվությունն ու հաղորդակցությունը, ինչպես նաև շինարարությունը (տարեկան աճ՝ համապատասխանաբար 14,8%, 18,1% և 22,8%)։
Պահանջարկի աճի հիմնական շարժիչներն են եղել տնային տնտեսությունների սպառողական ծախսերը և ներդրումները (տարեկան 10,2% և 19,6% աճ):
Արտաքին առևտրի ցուցանիշներն անցյալ տարվա համեմատ նվազել են․արտահանումը՝ տարեկան 31,5 տոկոսով, ներմուծումը՝ 25,6 տոկոսով։