Մենք՝ հայերս, պետք է ձևավորենք տեսլական այն մասին, թե ուր ենք գնում. Արման Աբովյան

26 Նոյեմբերի 2025, 16:12

Քաղաքականություն

Հայաստանի ցանկացած ինտեգրում այսպես կոչված թյուրքական աշխարհում չի նախատեսում ՀՀ ֆիզիկական գոյությունն այն տեսքով, ինչպիսին այն այժմ կա։ Այս մասին «Եվրասիա-Հայաստան» փորձագիտական հարթակում «Նոր աշխարհակարգը և Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությունը» թեմայով քննարկման ժամանակ ասել է քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

«Կարծում եմ՝ մենք ունենք ոչ թե պատրանքներ, այլ գուցե իրականության իներցիոն ընկալում այն առումով, որ հիմա ձևավորվում են ինչ-որ աշխարհաքաղաքական նոր ձևաչափեր ու հիմա պարզապես պետք է դրանք վերապրել… Հարցն այն է, թե որքանո՞վ ենք պատրաստ մասնակցել որոշակի պայմանների ձևավորմանը, որպեսզի շարունակենք ապրել և գոյություն ունենալ ոչ միայն մեր քաղաքական համակարգի, այլև հայության փիլիսոփայության շրջանակներում»,- նշել է նա։

Աբովյանի խոսքով՝ հայերը պետք է որոշակի տեսլական ձևավորեն այն մասին, թե ուր են գնում։ «Հայաստանը փորձում են ինտեգրել թյուրքական աշխարհին։ Հայաստանի ցանկացած ինտեգրում այսպես կոչված թյուրքական աշխարհին ենթադրում է, որ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ իր ներկայիս տեսքով, և հայ ժողովուրդը չի կարող պահպանել իր ֆիզիկական ու հոգևոր գոյությունը»,- նշել է փորձագետը։

Հիմա եթերում