Սուրբ Սարգիս եկեղեցի. Սոչիի հայկական եկեղեցին
30 Հուլիսի 2023, 11:55
Alpha News-ը շարունակում է ներկայացնել Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների մասին պատմող շարքը:
Սոչիի Սուրբ Սարգիս եկեղեցու հիմքը դրվել է 1993թ. հոկտեմբերի 5-ին, իսկ կառուցվել է 2011թ. Սոչիի հայերի՝ Արմեն և Համբարձում Մխիթարյան եղբայրների նախաձեռնությամբ և հովանավորությամբ:
Տաճարի հիմքը օծվել է 1993 թվականի հոկտեմբերի 5-ին Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի կողմից: Տաճարը գտնվում է գերեզմանատան հարևանությամբ, որտեղ թաղված են հայր Սարգիս Համբարձումի Մխիթարյանը և որդի Համբարձում Սամվել Համբարձումի Մխիթարյանը:
2001 թվականին սպանված հոր և որդու պատվին և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Համբարձումյան եղբայրները մատուռ են կառուցել։