Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

05 Դեկտեմբերի 2025, 16:25

Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության և Պակիստանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչները ակտիվ աշխատանքներ են իրականացնում Հայաստանում Պակիստանի դեսպանություն բացելու ուղղությամբ:

«Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկեի ստորագրմամբ Հայաստանի և Պակիստանի կառավարությունները համաձայնել են փոխանակվել ներկայացուցիչներով և միմյանց ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961թ. Վիեննայի կոնվենցիային և միջազգային սովորույթային պրակտիկային համապատասխան փոխադարձության հիման վրա դիվանագիտական հարաբերությունների կյանքի կոչման նպատակով: Այս համատեքստում հետագա զարգացումների մասին հանրությունը կիրազեկվի պատշաճ կերպով»,-հայտնել է ՀՀ ԱԳՆ-ը։