Սուխումում Նիկիտա Սիմոնյանի հիշատակին նվիրված մրցաշար է տեղի ունեցել

05 Դեկտեմբերի 2025, 20:20

Սպորտ

Սուխումի «Դինամո» մարզադաշտում տեղի է ունեցել Նիկիտա Սիմոնյանի հիշատակին նվիրված ֆուտբոլային մրցաշար։ Մասնակիցներին և հյուրերին ողջույնի խոսքով դիմել է Աբխազիայի հայ համայնքի նախագահ Ալիկ Մինոսյանը։

Նա ընդգծել է, որ Սիմոնյանը համաշխարհային ֆուտբոլի լեգենդ է և Աբխազիայի հպարտությունը, Աբխազիայում են անցել նրա մանկությունն ու սպորտային առաջին քայլերը։ Մրցաշարը կոչված է դառնալու հարգանքի տուրք ակնառու վարպետին և սերունդների շարունակականության խորհրդանիշ։

Մինոսյանը մարզիկներին մաղթել է ազնիվ և վառ խաղ՝ նշելով, որ նրանց մեջ կարող են լինել ապագա աստղեր՝ աբխազական սպորտի փառավոր ավանդույթների շարունակողները։

Հիմա եթերում