Կարմիր խաչի ներկայացուցիչը Բաքվի հիվանդանոցում այցելել է Վագիֆ Խաչատրյանին. ՄԻՊ

30 Հուլիսի 2023, 17:13

Քաղաքականություն

Ադրբեջանի սահմանապահների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը գտնվում է Բաքվի հիվանդանոցներից մեկում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակցիներն այցելել են նրան։

Արդյոք Խաչատրյանը կարողացե՞լ է կապ հաստատել հարազատների հետ, Ստեփանյանը դժվարացավ ասել` նշելով. «Հավանական է, որ ոչ, այլապես կիմանայի այդ մասին»։