Փաշինյանն անխոչընդոտ ճանապարհ է տալիս Ալիևին. Բաքվի դեսպանը հիշեցնում է պայմանը. AlphaNewsroom 10.12.25
10 Դեկտեմբերի 2025, 14:00
Alpha Newsroom-ի այսօրվա թողարկմանը՝
🔹 Հաղորդակցությունների բացման ջանքերը պետք է ներառեն Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը Հայաստանով. Փաշինյան
🔹 Հույս ունեմ՝ Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը և դիվանագիտական հարաբերություններ կհաստատի. Փաշինյան
🔹 Առաջիկա ժամանակահատվածում մենք կշարունակենք անել անհրաժեշտ ամեն ինչ՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար. Հաքան Ֆիդան
🔹 Հույս ունենք, որ վերջին խոչընդոտը՝ Սահմանադրությունն էլ կվերացվի, որ ստորագրենք խաղաղության համաձայնագիրը. Գերմանիայում Ադրբեջանի դեսպան
🔹 Արցախի Սահմանադրության օրվա առթիվ Արցախի ղեկավար կազմը, առանց թեմի առաջնորդի այցելել է Եռաբլուր
🔹 Հայաստանի իշխանությունը փորձում է մոռանալ Արցախը, մենք պարտավոր ենք ընդդիմանալ այդ մոտեցմանը. Աշոտ Դանիելյան
🔹 ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվել է առանց ԼՂՀ ընտրված իշխանությունների հետ որևէ խորհրդակցության կամ համաձայնության. Աշոտ Դանիելյան
🔹 Սահմանադրություն և միջանցք. թուրք -ադրբեջանական համատեղ նախապայմանները՝ Բաքվից խոսում են կատարելու ժամկետների մասին
🔹 ՀՀ իշխանությունները միտումնավոր անում են քաղաքական նախագծեր, որոնք կարող են Հայաստանը հեռացնել ՌԴ-ից և մոտեցնել ոչ թե ԵՄ-ին, այլ Թուրքիային. Սեմյոն Բաղդասարով