Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացվել է Ադրբեջանի հետ համակարգված. Հաքան Ֆիդան

10 Դեկտեմբերի 2025, 17:27

Քաղաքականություն

2025-ին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացվել Ադրբեջանի հետ համակարգված: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:

Նա հայտարարել է, որ 2025 թվականին այս գործընթացն իրականացվել է Ադրբեջանի հետ համակարգմամբ:

«2025 թվականին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես իրականացվել է նույն ուղղությամբ և Ադրբեջանի հետ համակարգված։ Առաջիկա ժամանակահատվածում մենք կշարունակենք անել անհրաժեշտ ամեն ինչ՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար և կխրախուսենք կողմերին օգտվել այս պատմական հնարավորությունից»,- ադրբեջանական APA-ի հաղորդմամբ՝ ասել է Ֆիդանը:

Հիմա եթերում