Հայաստանը կրիպտոարժույթների գլոբալ ներդրման ինդեքսում 14-րդ տեղում է

13 Դեկտեմբերի 2025, 15:10

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանի յուրաքանչյուր տասներորդ բնակիչ արդեն Binance-ի օգտատեր է, իսկ երկիրը զբաղեցնում է 14-րդ տեղը կրիպտոարժույթների գլոբալ ներդրման ինդեքսում, Երևանում անցկացված Binance Community MeetUp միջոցառմանը նշել է Կենտրոնական Ասիայում և ԱՊՀ երկրներում Binance-ի մարքեթինգի մենեջեր Ստանիսլավ Դելյոնոկը։

Նրա խոսքով՝ Հայաստանը գտնվում է «կրիպտոզարգացման առաջնագծում»՝ ինտեգրելով թվային ակտիվները կյանքի տարբեր ոլորտներում։ «Ձեռնարկվող բոլոր քայլերը միտված են նրան, որպեսզի թվային ակտիվների հետ աշխատանքը դառնա առավել հասկանալի, սովորական և հասանելի Հայաստանի հնարավորինս լայն շրջանների համար»,- ասել է Դելյոնոկը։