2018 թվականից հետո ԵՄ-ն որոշել է լռել. ՀՅԴ անդամ

15 Դեկտեմբերի 2025, 17:08

Քաղաքականություն

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության անդամները բողոքի ակցիա են իրականացնում ԵՄ ներկայացուցչության առջև։ Նրանք ցանկանում են ԵՄ ուշադրությունը սևեռել ՀՀ-ում քաղբատարկյալների ազատ արձակման հարցին:Բողոքի ակցիան անցկացվում է «Ազատություն քաղբանտարկյալներին», «Արդարություն առանց մոտեցմամբ» և այլ կարգախոսներով։

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ 2018 թվականից հետո ԵՄ-ն որոշել է լռել: «Այս նկարներում պատկերված մարդիկ բանտարկված են քաղաքական պատվերով, քանի որ հաշտ չեն երկրում տիրող իրավիճակի հետ: Իշխանությունների պատվերով քաղբանտարկյալ են դարձել, իսկ ԵՄ-ն որոշել է աչք փակել»,- ասել է նա:

Հարցին, թե արդյոք առաջընթաց կլինի՞ գերիների վերադարձի հետ կապված՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Բրյուսել այցի ֆոնին, ակցիայի մասնակիցը նշել է, որ չի վստահում ՀՀ իշխանություններին. «Ինչպե՞ս վստահել, եթե քաղաքացիները բանտարկվում են Հայաստանում»:

Մանրամասները՝ տեսանյութում: