«Պետրոս Հեքիաթասացը և Ռուբեն Ճիպոտեցին». ՀՅԴ երիտասարդների ակցիան՝ Տիկնիկային թատրոնի դիմաց
17 Դեկտեմբերի 2025, 19:45
Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դիմաց այսօր բեմադրվել է «Պետրոս Հեքիաթասացը և Ռուբեն Ճիպոտեցին» խորագրով «ներկայացում»: Ակցիան նախաձեռնել է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունն՝ ի պատասխան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, Հանրային խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանի՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում արված աղմկահարույց հայտարարության։
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամ Տարոն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ակցիան խրատական բնույթ ունի:
«Մեր ակցիան պատասխանն է Ռուբեն Բաբայանի տխրահռչակ մտքերի։ Մենք չենք համակերպվելու նման իրողությունների հետ, մեզ համար անընդունելի է մշակույթի վաստակավորի կոչում կրող տխրահռչակ անձանց կողմից նման մտքերի արտահայատումը։ Մեզ համար իրական մտավորական է հենց Միքայել Սրբազանը, որը բանտարկվել է հայրենիքի զավակ, ազգային սրբազան, իրական մտավորական լինելու համար»,- նշեց Մանուկյանը:
Նրա խոսքով՝ ակցիան նաև հանրային պարսավանք է, քանի որ նման մտքեր արտահայտող մտավորականները չեն կարող տեղից վեր կենալ ու հարգարժան մարդկանց մասին վիրավորական արտահայտություններ անել և անպատասխան մնալ:
«Նա տխրահռչակ գործիչ է, որը փորձում է տարբեր ամբախ-զամբախ իշխանություններին հաճոյանալ»,- նշեց Տարոն Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: