Բաքվում դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում
18 Դեկտեմբերի 2025, 14:59
Բաքվում ընթացող «դատավարությունը» հասել է վերջնագծին. ռազմական դատախազը ցմահ բանտարկություն է պահանջել Ռուբեն Վարդանյանի համար։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է «աշխարհի և մարդկության դեմ հանցագործությունների», «ռազմական հանցագործությունների», «ահաբեկչության» և «ահաբեկչությունը ֆինանսավորելու» մեջ։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք: