Վեհափառն անսասան է՝ ինչպես անսասան է Արարատ լեռը. Հովնան Սրբազան

18 Դեկտեմբերի 2025, 15:44

Կարծիք

Ցավ և անձնական ողբերգություն է, որ մեր մեջից մարդիկ միացել են իրենց՝ եկեղեցին ու ոչ միայն եկեղեցին քանդելու համար։ Այս մասին Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասել է Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն՝ անդրադառնալով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ դուրս եկած 10 եպիսկոպոսներին։

«Սա եկեղեցու խնդիրը չէ, ազգի պառակտման խնդիրն է»,- նշել է Հովնան Սրբազանը։

Նա վստահեցրել է՝ Վեհափառն անսասան է, ինչպես անսասան է Արարատ լեռը։

Հիմա եթերում