Alpha News-ն առաջին անգամ մասնակցում է Վլադիմիր Պուտինի ամփոփիչ մամուլի ասուլիսին

19 Դեկտեմբերի 2025, 12:30

Քաղաքականություն

Մեկնարկում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ասուլիսի ուղիղ հեռարձակումը։ Այս տարի Alpha News-ն առաջին անգամ կմասնակցի ասուլիսին։ Մեր խմբագրությունը ներկայացնում է Alpha News-ի մոսկովյան խմբագրության լրագրող Նոննա Ալեքսանյանը։

Ուղիղ հեռարձակումն ավանդական միջոցառում է տարին ամփոփելու համար, դրա ընթացքում ՌԴ նախագահը պատասխանում է լրագրողների և քաղաքացիների հարցերին։ Հարցերի հավաքագրումն սկսվել է դեկտեմբերի 4-ին և կշարունակվի մինչև մամուլի ասուլիսի ավարտը։