Միքայել սրբազանի վիրահատությունը նախատեսված է մյուս շաբաթվա կեսերին

20 Դեկտեմբերի 2025, 13:40

Քաղաքականություն

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնից «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը դեռ հետազոտություններ է անցնում։ Թե կոնկրետ ինչ խնդիր է սրբազանի մոտ, ԲԿ-ից չեն մանրամասնել։

Հիշեցնենք՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28-ին։ Հոկտեմբերի 3-ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակել է Միքայել սրբազանի դատավճիռը. նա մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 2 տարվա ազատազրկման։