«Մեր ձևով»-ն Աջափնյակում բացեց շարժման երեք գրասենյակ

21 Դեկտեմբերի 2025, 19:59

Սպորտ

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները այցելեցին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջան, որտեղ Բաշինջաղյան 198/92, Բաշինջաղյան 168/2 և Սիլիկյան Հ\Ա-րդ հատված 16 հասցեում պաշտոնապես բացվեցին շարժման միանգամից 3 տարածքային գրասենյակներ:

Բացման արարողությունների ժամանակ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը խոսել է շարժման անելիքներից ու պատկերացումներից, շփվել քաղաքացիների հետ, լսել նրանց խնդիրները։