Շերը կպարգևատրվի «Գրեմմի»-ի հատուկ մրցանակով

23 Դեկտեմբերի 2025, 10:45

Մշակույթ

Հայկական ծագում ունեցող աշխարհահռչակ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) 2026 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության շրջանակում կպարգևատրվի Ձայնագրման ակադեմիայի հատուկ` «Կյանքի նվաճումների» մրցանակով։

Հայտնի երգչուհին ընդգրկվել է հատուկ մրցանակակիրների ցանկում՝ երաժշտության և համաշխարհային փոփ մշակույթում ունեցած երկարամյա գործունեության համար։

Պատվավոր մրցանակը կհանձնվի «Գրեմմի»-ի շաբաթվա Special Merit Awards Ceremony-ի ժամանակ՝ 2026 թվականի հունվարի 31-ին, Լոս Անջելեսի Wilshire Ebell Theatre-ում՝ Crypto.com Arena-ում կայանալիք 68-րդ ամենամյա Գրեմմի մրցանակաբաշխությունից մեկ օր առաջ։

Շերը համարվում է ժամանակակից շոու-բիզնեսի ամենաերկարակյաց և ազդեցիկ դեմքերից մեկը։ Նա հաջողություններ է գրանցել թե՛ երաժշտության, թե՛ կինոյի և հեռուստատեսության ոլորտներում։