«Աղքատություն կա, ու շատ»․ Տավուշի բնակիչները հակադարձում են Փաշինյանին

25 Դեկտեմբերի 2025, 15:30

Կարծիք

Սուտ է ասում Նիկոլ Փաշինյանը, որ ասում է աղքատություն չկա Հայաստանում։ Նման կարծիք են հայտնել Տավուշի մարզի բնակիչները՝ նշելով, որ մարդիկ կան նույնիսկ հացի փող չունեն։

«Ո՞նց աղքատություն չկա։ Սոված, տկլոր ման են գալիս մարդիկք։ Հարևան ունեմ Ղարաբաղից, ի՞նչ ունի՝ անտուն, անտեղաշոր»,- ասել է մեր զրուցակիցներից մեկը։

Տավուշեցիներն ընդգծել են՝ ամեն բան թանկ է, և օր օրի գներն ավելի են բարձրանում, բայց մարդիկ նորմալ աշխատավարձ չեն ստանում։

«Փաշինյանն այստեղ ծնված մարդ է, բայց պատկերացում չունի մարդիկ ոնց են ապրում»,- նշել է հարցման մասնակիցներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։