Մոսկվան դրական է գնահատում Երևանի և Բաքվի երկխոսությունը․ Մարիա Զախարովա

25 Դեկտեմբերի 2025, 18:27

Քաղաքականություն

Մոսկվան արձանագրում է Երևանի և Բաքվի միջև երկխոսության դրական տեղաշարժերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում նկատվում է կապերի վերականգնում և ամրապնդում։ Ռուսաստանը ողջունում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը, այդ թվում՝ ադրբեջանական տարածքով ռուսական հացահատիկի տարանցիկ մատակարարումները Հայաստան։

Զախարովան ընդգծել է, որ սա հաստատում է «3+3» ձևաչափի արդիականությունը և հավելել, որ Մոսկվան կցանկանար տեսնել վրացի գործընկերների մասնակցությունը այդ հարթակի նիստերին։

Հիմա եթերում