Մենք մեր կյանքին հարմարվել ենք, բայց թող վարչապետը գա ու գոնե մեկ ամիս ապրի թոշակառուի կյանքով․ հարցում Տավուշում
26 Դեկտեմբերի 2025, 20:02
Տավուշում անցկացված հարցման ժամանակ բնակիչներն իրենց դժգոհությունն են հայտնել վերջին շրջանում հնչող այն տեսակետների կապակցությամբ, թե ցածր կենսաթոշակ ստացող քաղաքացիները դժվարանում են արդյունավետ ծախսել իրենց հասանելիք գումարը։
Տավուշցիները իշխանություններին կոչ են անում առերեսվել իրականության հետ։ Տարեցների պնդմամբ՝ ներկայիս սոցիալական վիճակում կենսաթոշակը նույնիսկ մինիմալ կարիքների համար չի բավարարում։
«Ես ստանում եմ 39 000 դրամ թոշակ, բայց առողջական խնդիրների և վիրահատության պատճառով վարկեր ունեմ։ Հիմա հարկադիրը պահում է այդ գումարի 30%-ը, և ինձ մնում է ընդամենը 27 000 դրամ։ Ի՞նչ պետք է անի մարդն այդ գումարով»,- ասում է թոշակառուներից մեկը։
«Թող Փաշինյանը գա ու գոնե մեկ ամիս ապրի թոշակառուի կյանքով»,- ասել է հարցման մեկ այլ մասնակից։
Տավուշցիները նշում են՝ ծախսելու շատ տեղ կա՝ կոմունալներից մինչև թոռների համար նվերներ։
Մանրամասները՝ տեսանյութում։