Վահափառ հայրապետի և 6 եպիսկոպոսների գործով նիստը հետաձգվեց

06 Նոյեմբերի 2026, 11:49

Հասարակություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով այսօրվա դատական նիստը չկայացավ։ 

Դատավոր Սերժ Ռուշանյանը հետաձգեց դատական նիստը՝ դատախազների բացակայության պատճառով։ Ներկա չէր նաև Արման Սարոյանը։