Թող 36 000 դրամով Նոր տարի անի, տեսնենք՝ կկարողանա՞․ լոռեցիների արձագանքը իշխանություններին

26 Դեկտեմբերի 2025, 21:10

Քաղաքականություն

Լոռիում անցկացված հարցման ժամանակ թոշակառուները քննադատել են վերջին շրջանում հնչող այն տեսակետները, թե ցածր կենսաթոշակ ստացող քաղաքացիները դժվարանում են արդյունավետ ծախսել իրենց հասանելիք գումարը։ Հարցվողների պնդմամբ՝ խնդիրը ոչ թե գիտելիքի կամ խելքի պակասն է, այլ տրամադրվող գումարի ծայրահեղ սակավությունը։

Բնակիչներից շատերն առաջարկում են բարձրաստիճան պաշտոնյաներին մեկ ամիս ապրել թոշակառուի կյանքով։

«Ենթադրենք՝ 40-50 հազար դրամ տանք իրենց ու ասենք՝ մեկ ամիս վայելիր այդ կյանքը։ Թող փորձեն այդ 10 000 դրամ հավելավճարով կամ 36 000 դրամ թոշակով Նոր տարի նշել։ Տեսնենք՝ կկարողանա՞ն»,- ասել է հարցման մասնակիցներից մեկը։

Լոռեցիները փաստում են, որ ներկայիս թոշակը չի բավարարում նույնիսկ տարրական կոմունալ վճարումները կատարելու և սնունդ գնելու համար․ «Մի կտոր հացի գումարը հազիվ է հերիքում, իսկ թոռներին կամ երեխաներին որևէ հարցում օգնելու մասին խոսք լինել չի կարող»։

Մանրամասները՝ տեսանյութում։