«Առողջություն չունենք, Նոր տարին մեզ պետքա՞»․ քաղաքացիները՝ ամանորյա գնումների մասին

27 Դեկտեմբերի 2025, 19:15

Կարծիք

Ո՛չ առևտուր եմ անում, ո՛չ էլ Նոր տարվան եմ սպասում։ Նման կերպ են արձագանքել մեր քաղաքացիները՝ խոսելով Ամանորյա գնումների մասին։

«Ա՛յ մարդ, առողջություն չունենք, Նոր տարին բա մեզ պետքա՞»,- նշել է զրուցակիցներից մեկը։

Մարդիկ ընդգծել են՝ գումարի խնդիր կա, դեռևս չեն կարողանում պատրաստվել տոներին։

«Դեռ ոչ մի բան չենք առել, մեծ չենք նշելու, միջին ընտանեկան բյուջեով»,- ասել է հարցման մասնակիցներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։