Արմեն Ծատուրյանն ու Դոմինիկա Բերգմաննովան ելույթ են ունեցել Champions’ Ball 2023-ում

03 Օգոստոսի 2023, 00:55

Մշակույթ

Հայկական ծագումով ռուս պրոֆեսիոնալ պարահանդեսային պարող Արմեն Ծատուրյանը և 10-ը պարերի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դոմինիկա Բերգմաննովան ելույթ են ունեցել Champions’ Ball 2023-ում: Dance.ru-ն հաղորդում է, որ պարային այս զույգը միասին արդեն երկու անգամ դարձել է Ռուսաստանի առաջնության հաղթող լատինամերիկյան պարահանդեսային պարային ծրագրում։

Բերգմաննովան պատմել է, որ ցանկացած մանրուք ազդում է պարուհու վրա, օրինակ, երբ պարային հագուստը անհարմար է լինում կամ սանրվածքը գեղեցիկ չի ստացվում:

«Կարելի է անտեսել նման պահերը, բայց ամեն մի մանրուք կարևոր դեր է խաղում ցանկացած պարուհու ճակատագրում»,- ասել է պարուհին։

Արմեն Ծատուրյանը Ռուսաստանի 13-ակի, Եվրոպայի 5-ակի, աշխարհի 4-ակի չեմպիոն է։