Մարգարիտա Սիմոնյանի ստեղծագործությունը գլխավորել է AST-ի 2025 թվականի լավագույն գրքերի ցանկը
31 Դեկտեմբերի 2025, 23:00
«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և «RT» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի վեպը զբաղեցրել է առաջին տեղը 2025 թվականի լավագույն գրքերի ցանկում՝ «ԱՍՏ» հրատարակչության վարկածով:
««ԱՍՏ» հրատարակչության թոփ-30 վարկանիշը. Մարգարիտա Սիմոնյան՝ «Ի սկզբանե էր Բանը, վերջում կլինի Թիվը» (В начале было Слово — в конце будет Цифра)»,-նշված է հրատարակչության տելեգրամյան ալիքի հրապարակման մեջ:
«Չիտայ-գորոդ» խանութների ցանցի վարկածով՝ լավագույն տասնյակում Սիմոնյանի ստեղծագործությունը միակ գիրքն է, որի հեղինակը ռուսալեզու է: