6 ամիս է՝ կառավարում եք, ո՞ւր են ձեր տնտեսումները. Ղազինյան

09 Հունվարի 2026, 13:58

Տնտեսություն և Բիզնես

Կեղծ թեզերով փորձում են սևացնել Սամվել Կարապետյանին: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը:

Նրա խոսքով՝ ո՛չ վարկերի տոկոսները, ո՛չ տնօրենների խորհրդի պարգևավճարները չեն մտնում սակագնի մեջ. «Չի մտնում, հարգելի՛ հայրենակիցներ, ձեզ խաբում են։ Սամվել Կարապետյանին ուզում են սևացնել»:

Ղազինյանը հիշեցրել է 2018-ի ապրիլին դեռևս ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը էլեկտրաէներգիայի սակագինը 20%-ով իջեցնելու մասին և հարց հնչեցրել. «Լավ, ընդունենք, մենք վատ ենք կառավարել։ Հիմա 6 ամիս է՝ կառավարում եք, ո՞ւր են ձեր էկոնոմիաները»:

Նա մտահոգություն է հայտնել, որ իշխանությունները խզել են պայմանագրերը տեղական գործարանների հետ, որոնք արդեն արտահանում էին սկսել. «Յուրաքանչյուր նորմալ պետությունում խթանվում է սեփական արտադրությունը…»:

Մանրամասները՝ տեսանյութում: