Հոգևորականները շարունակում են իրենց որդիական անվերապահ հավատարմությունը հայտնել Վեհափառ Հայրապետին

10 Հունվարի 2026, 00:31

Քաղաքականություն

Հոգևորականները շարունակում են իրենց որդիական անվերապահ հավատարմությունը հայտնել Վեհափառ Հայրապետին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։

Նրանցից մի քանիսի գրառումները ներկայացնում ենք ստորև․

Տեր Վարուժան ավագ քահանա Տերտերյանը գրում է․ «Ես Տեր Վարուժան ավագ քահանա Տերտերյանս իբրև հարազատ և հավատարիմ զավակ Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իմ հավատարմությունն եմ հայտնում Առաքելահաստատ մեր Մայր Եկեղեցուն և իմ հոգևոր Ծնողին Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին»։

Տեր Նարեկ քահանա Սարգսյանը գրում է․ «Ես Տեր Նարեկ քահանա Սարգսյանս իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս ազգակործան գործընթացին։ Նաև կոչ եմ անում մեր հավատավոր զավակներին մնալ անսասան հավատի ճանապարհի մեջ և պաշտպան կանգնել Մայր Եկեղեցուն տեղի չտալով գայթակղություններին, որոնք ամենուր են»։

Տեր Օշական քահանա Խաչատրյանը գրում է․ «Ես` Տեր Օշական քահանա Խաչատրյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա օրինական գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին: Հոգևոր հովիվ Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարի»։