Մենք դեմ ենք պառակտմանը. Կրասնոյարսկի և Տոլյատիի քահանաները համախմբվել են Սուրբ Էջմիածնի շուրջ
10 Հունվարի 2026, 16:20
Կրասնոյարսկից Արսեն քահանա Փահլևանյանը և Տոլյատի քաղաքից Զավեն քահանա Հայրապետյանն իրենց զորակցությունն են հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:
«Ես՝ Տեր Արսեն քահանա Փահլևանյանս, իմ որդիական և անվերապահ նվիրումն եմ հայտնում Սուրբ Էջմիածնին և նրա ընտրյալ առաջնորդին: Սիրելիներ, այս ծանր օրերին մեզանից հեռու պահենք գայթակղություններն ու վիրավորանքները, աղոթենք մեր Սուրբ Եկեղեցու անսասանության համար, քանզի Աստծուց ավելի հզոր ուժ գոյություն չունի», – նշել է Կրասնոյարսկի Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորը: