Իշխանությունները հերքում էին, բայց խախտումները տեղ են գտել ԵԽԽՎ զեկույցում․ Լևոն Քոչարյան

05 Հոկտեմբերի 2026, 11:59

Քաղաքականություն

Այն բոլոր խնդիրները, բոլոր խախտումները, որոնց մասին մենք բարձրաձայնում էինք, դրանց մեծ մասը տեղ են գտել ԵԽԽՎ զեկույցում, չնայած նրան, որ իշխանությունները ամեն կերպ հերքում էին այդ բոլոր խախտումների մասին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Հատկապես կարևոր եմ համարում, որ հստակ նշվել է, որ կա ընտրովի քաղաքական հետապնդում, և նշվել է, որ սրանք պետք է վերանայվեն իշխանությունների կողմից, պետք է վերջ տրվի այս ամենին։ Հստակ ֆիքսված էր նաև «Բարգավաճ Հայաստան»-ի հետ կապված խնդիրը։ Զեկույցում հստակ ասվում է, որ անհասկանալի են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բացատրությունները՝ այդ տեղամասերում վերաքվեարկություն չանցկացնելու մասով»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ հստակ նշված էր, որ իշխանական հավաքներին մարդիկ մասնակցում էին ճնշման տակ և ստիպողաբար։

Հիմա եթերում