Խաչանովն ու Ռուբլյովը դուրս են եկել թենիսի ATP-250 մրցաշարի զուգախաղի եզրափակիչ
12 Հունվարի 2026, 11:00
Ռուսաստանցի հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը և Անդրեյ Ռուբլյովը դուրս են եկել Հոնկոնգում ընթացող ATP-250 զուգախաղի մրցաշարի եզրափակիչ։
Կիսաեզրափակչում նրանք 7:5, 3:6, 1:0 [10:8] հաշվով հաղթել են ամերիկացի- հոլանդացի զույգ Կիրկովին և Սթիվենսին։ Խաղը տևել է 1 ժամ 29 րոպե։ Եզրափակիչում նրանք կխաղան իտալացի թենիսիստներ Մուզետիի և Սոնեգոյի հետ: