Առողջական վիճակից ելնելով՝ Միքայել Սրբազանը չի կարող մասնակցել դատական նիստին. փաստաբանների թիմ
13 Հունվարի 2026, 12:55
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ներկայումս գտնվում է հետվիրահատական բուժման ընթացքի մեջ և առողջական վիճակից ելնելով ներկա պահին չի կարող մասնակցել 13.01.2026թ․ դատական նիստին:
Այս մասին հայտարարություն է տարածել Միքայել Սրբազանի փաստաբանական խումբը։
Դեկտեմբերի 26-ին հայտնել էինք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը վիրահատվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28–ին։