Երևանից՝ Հոլիվուդ․ Ամիլե Ավետիսյանը՝ «Ոսկե գլոբուս»-ի բեմում

14 Հունվարի 2026, 23:30

Հայեր

Ամիլե Ավետիսյանը «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ընթացքում եղել է բեմում գտնվող երկու ասիստենտներից մեկը։ Նրա պարտականությունների մեջ էր մտնում հեղինակավոր մրցանակի հաղթողներին արձանիկների հանձնումը։

Ամիլեն ծնունդով Երևանից է, սակայն 12 տարեկանում տեղափոխվել է Լոս Անջելես։ Այսօր նա սովորում է Կալիֆոռնիայի պետական համալսարանում՝ Նորթրիջում, որտեղ մասնագիտանում է կինոյի ոլորտում։