ԿԽՄԿ-ն դեռևս չի տեսակցել Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողին
16 Հոկտեմբերի 2026, 18:45
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) դեռևս չի տեսակցել Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի ներխուժած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին։
Այս մասին «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և հանրային կապերի ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Մենք այդ հարցով զբաղվելու մանդատ ունենք։ Այս պահին դեռ տեսակցություն տեղի չի ունեցել․ հարցի շուրջ երկխոսության մեջ ենք Հայաստանի իշխանությունների հետ»,— նշել է Ամատունին։
Նշենք, որ ԿԽՄԿ-ն պահպանում է իր մանդատն ու գործունեությունը Հայաստանում, չնայած նրան, որ Ադրբեջանում կազմակերպության ներկայացուցչությունն այլևս չի գործում։