Հայ թենիսիստուհիները հաղթանակ են տարել Թուրքիայում ընթացող մրցաշարի որակավորման փուլում

13 Հունվարի 2026, 19:51

Սպորտ

Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը երկու հաղթանակ է տարել Անթալիայում ընթացող ITF W35 սերիայի մրցաշարի որակավորման փուլում։

Առաջին շրջանում Ազիզյանը հաղթել է թուրք թենիսիստուհի Էսիլա Թոքլուին, իսկ երրորդում՝ ռուսաստանցի Ուստինյա Լեկոմցևային։

Այս մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Անի Ամիրաղյանը, պայքարի մեջ է մտել երկրորդ շրջանից և հաղթել է Սերբիան ներկայացնող մարզուհուն։

Որակավորման վերջին՝ երրորդ փուլում Մարիա Ազիզյանը կմրցի Ռուսաստանը ներկայացնող Մարիա Մասիանսկայայի հետ, իսկ Անի Ամիրաղյանը՝ ուկրաինացի Անաստասիա Զապարինյուկի հետ։