Համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին ու հրապարակվել է. Արարատ Միրզոյան

14 Հունվարի 2026, 12:00

Քաղաքականություն

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի համար ՀՀ-ԱՄՆ կենսագործման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարության հրապարակման առնչությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում պատասխանել է լրատվամիջոցների հարցերին:

Խոսելով հայտարարության տեքստի մասին՝ նախարարը նշել է, որ համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին և հրապարակվել է գիշերը, ավելին համաձայնեցված չէ:

«Չկա որևէ պայման, որը բարձրացվել է, բանակցվել է և ունի համաձայնեցում, բայց չենք հրապարակել՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով: Միանգամից եմ ասում, որ միանշանակ որևէ նման դրույթ չկա, կա այն, ինչ կա փաստաթղթում և հրապարակված է»,- ասել է Միրզոյանը:

Հիմա եթերում