Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրում․ Ֆիդան

15 Հունվարի 2026, 15:23

Քաղաքականություն

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրում։

Ֆիդանի խոսքով՝ Թուրքիան մտադիր է նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ, և դրա համար անհրաժեշտ կամք կա ինչպես Ադրբեջանի և Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի կողմից։

Հաքան Ֆիդանը նշել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել են TRIPP իրականացման շրջանակային փաստաթուղթը։

«Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ Վաշինգտոն այցի ընթացքում հրապարակվել է TRIPP-ի շրջանակային փաստաթուղթը։ Այս հարցի շուրջ մենք երկու ժամանոց քննարկումներ ենք ունեցել իմ հարգելի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Մեզ համար կարևոր են Ադրբեջանի կողմի հեռանկարները։ Նախագահ Էրդողանը նույնպես տեղեկացվել է այդ մասին»,– ասել է նախարարը։

Հիմա եթերում