Սամվել Կարապետյանը վաղը տանը կլինի. Նարեկ Կարապետյան

17 Հունվարի 2026, 09:53

Քաղաքականություն

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը կրկին տուն կտեղափոխվի։ Այս մասին հայտնում է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Պայքար, որի նպատակը խաղաղ ու ուժեղ հայրենիք ունենալն է։

Սամվել Կարապետյանը վաղը տանը կլինի»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ 2025 հունիսի 18-ից կիրառված բանտային կալանքը դեկտեմբերի 30-ին փոխարինվել էր տնային կալանքով և լրացուցիչ սահմանափակումներով: Նույն օրը նա ՔԿՀ-ից տեղափոխվել էր տուն։

Սակայն 2026 թ-ի հունվարի 5-ին դատախազությունը Սամվել Կարապետյանի տնային կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Հունվարի 16-ին Վերաքննիչ դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը Կարապետյանի նկատմամբ ու կալանավորման որոշում կայացրել։