Իրանի դեսպանատան դիմաց ակցիա իրականացնողներից 7-ը ձերբակալվել է․ ՆԳՆ խոսնակ
17 Հունվարի 2026, 14:52
Քիչ առաջ հայտնել ենք, որ իրանցիները կրկին բողոքի ցույց են անցկացնում Երևանում Իրանի դեսպանատան առջև: Ակցիայի մասնակիցները ցանկանում են երթով դեպի Կապույտ մզկիթ շարժվել, սակայն տարածքում գտնվող մեծ թվով ոստիկանները թույլ չեն տալիս:
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը, մեկնաբանելով կատարվողը, նշել է․ «Երթն արտոնված չէ, այդ իսկ պատճառով արգելվել է երթի իրականացումը, ինչպես նաև հավաքի ընթացքում 7 անձ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար ենթարկվել են վարչական ձերբակալման»։