Իսրայելի Ռամլե քաղաքի փողոցներից մեկն անվանակոչվել է «Հայ Եկեղեցի»
18 Հունվարի 2026, 17:13
Իսրայելի Ռամլե քաղաքի հայկական Սուրբ Գևորգ Եկեղեցի առաջնորդող փողոցը հանդիսավոր և պաշտոնապես անվանակոչվել է «Հայ Եկեղեցի»։
Նախօրեին կայացել է փողոցի անվանակոչությանը նվիրված միջոցառում, որը կազմակերպվեր է Ռամլեի քաղաքապետարանը, ներկա է եղել քաղաքապետ Միքայել Վիտալին։ Այս մասին տեղեկանում ենք Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությունից։
Արարողությանը մասնակցել է Գերաշնորհ Տ․ Կորյուն Եպիսկոպոս Բաղդասարյանը՝ Ռամլեի Հայոց Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ․ Սուրեն Քահանա Ղազարյանի հետ միասին։ Ներկա են եղել նաև տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ և Հայ համայնքի անդամներ։