Արյունը բենզինով չեն ծախում. հարցում Լոռիում
19 Հունվարի 2026, 15:30
Լոռիում անցկացված հարցման ժամանակ բնակիչները պատասխանել են հարցին՝ արդյոք կգնեն Ադրբեջանից ներկրված բենզին:
Լոռեցիների համար հարցն առաջին հերթին ունի բարոյական ու անվտանգային նշանակություն։ Ըստ նրանց՝ թշնամի երկրի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելն անհնար է: «Այդքան զոհեր ունեցանք, այդքան երիտասարդներ կորցրեցինք: Չի կարելի բարեկամանալ Ադրբեջանի հետ, մեր արյան մեջ թուրքի ու ադրբեջանցու հանդեպ այդ ատելությունն այնքան խորն է նստած…»,-ասել է բնակիչներից մեկը:
Հարցման մեկ այլ մասնակից նշել է. «Արյունը ծախեցին բենզինո՞վ։ Ես երբեք չեմ ընդունում ադրբեջանական բենզինը ու առևտուրն ընդհանրապես։ Թուրքն իմ թշնամին եղել է, կա ու կլինի»:
«Հայ ժողովրդի գիտակցության մեջ «թուրք» և «ադրբեջանցի» հասկացություններն ընկալվում են որպես մեծ վտանգ»,- ասել է հարցման մասնակիցներից մեկը:
Մանրամասները՝ տեսանյութում: