Ռուսական հեղուկ գազը շուտով Ադրբեջանի տարածքով կմտնի Հայաստան. էկոնոմիկայի նախարարություն
19 Հունվարի 2026, 18:08
ՀՀ-ն քննարկում է ՌԴ-ից հեղուկ գազը Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան բերելու հարցը։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության խոսնակ Լիլիթ Շաբոյանը:
«Հայաստանում այս պահին կա հեղուկ գազի ներմուծման խնդիր կա, քանի որ մենք երկու հիմնական երկրներից ենք ներմուծում՝ Իրանից և Ռուսաստանից։ Իրանում հայտնի հանգամանքներով պայմանավորված որոշակի խնդիրներ են առաջ եկել, իսկ Ռուսաստանի ուղղության խնդիրները կապված են Վերին Լարսի հետ։ Խնդիրը շատ շուտով կլուծվի, քանի որ հեղուկ գազ կսկսվի Հայաստան ներմուծվել արդեն երկաթուղով, ռուսական հեղուկ գազը շատ շուտով Ադրբեջանի տարածքով կբերվի Հայաստան։ Խնդիրը լուծելու համար քննարկում է երկաթուղով Ռուսաստանից հեղուկ գազը Հայաստան բերելու տարբերակը»,-ասել է նա:
Հարցին՝ երբ դա հնարավոր կլինի իրականացնել, խոսնակը պատասխանել է՝ «շուտով», առանց հստակ ժամկետ նշելու։