Փաշինյանը Թրամփից պաշտոնական հրավեր է ստացել՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ
20 Հունվարի 2026, 10:42
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը»,- նշել է խոսնակը: